Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 13-ի ժամը 10.55-ի դրությամբ երկու ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31643-ի։ Այս մասին հայտնել են Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակում (AFAD), փոխանցում է Anadolu-ն։
Ըստ AFAD-ի՝ Քահրամանմարաշ նահանգի Պազարջիկ և Էլբիստան շրջաններում էպիկենտրոններով երկու երկրաշարժերից հետո սեյսմոլոգները գրանցել են 2724 հետցնցումներ։
Քահրամանմարաշի հետ մեկտեղ ցնցումները համատարած ավերածություններ են առաջացրել Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադյաման, Օսմանիյե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազիգ նահանգներում։
Աղետի գոտու տասը գավառներից ընդհանուր առմամբ տարհանվել է 158 165 մարդ։