Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են գաղտնագրով փականներ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Փետրվարի 13-ին կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է համատիրություններին հորդորել, որ բնակիչների հետ սերտ գործակցությամբ գործընթացն ակտիվացնեն: Մայրաքաղաքում առկա 13123 մուտքից 6814-ում բացակայում են փականները: