Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 13-ին, դռնփակ նիստում քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ որոշում է ընդունել Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։
Հավելենք, որ Խաչիկ Ղազարյանին հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր էր նշանակվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը 2022 թվականի դեկտեմբերի 2-ի հրամանգրով։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Խաչիկ Ղազարյանը ծնվել է 1989 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն.
2009թ․ ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2011թ. ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2014թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային փորձ.
29.11.2010-02.12.2010թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական
02.12.2010-09.11.2011թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ
09.11.2011-22.05.2014թթ. աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար
22.05.2014-05.10.2015թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի տեղակալ
05.10.2015-11.07.2017թթ աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության պետի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ
11.07.2017-05.10.2018թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության պետ
05.10.2018-19.07.2021թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ
19.07.2021-16.11.2021թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար
16.11.2021-11.10.2022թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար
2017-2020թթ. աշխատել է Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնում՝ «Իրավագիտություն» առարկայի դասախոս:
2022թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-349-Ա հրամանագրով նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է: Ունի երկու երեխա։