Ի լուր լրատվամիջոցների և բոլոր հետաքրքրվողների` իմ նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց։ Այս մասին հայտնում է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։
«Պաշտոնապես ինձ վերագրվող արարքը կատարված չլինելու հիմքով։ Եվ այդպես էլ պետք է լիներ`հաշվի առնելով իմ բյուրեղյա կենսագրությունը։ Այ իսկ գործ տվողի, սարքողի ու պատվիրատուի վերաբերյալ բացահայտումները շուտով խոստացածս եթերների շարքում»,-գրել է նա։
Նշենք, որ ավելի վաղ նա անդրադարձել էր իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին․ «Այո, պլանավորում եմ որոշակի գործողություններ։ Այնպիսի գործողություններ, որոնք պիտի շատ բանի փոփոխության սկիզբ դնեն»։