Ստեփանակերտի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են։ Այս մասին հայտնում են «Արցախ էներգո» ՓԲԸ-ից։
«Հարգելի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են՝ կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: