Երևան քաղաքում՝ փետրվարի 12-ի ցերեկը, 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն, 13-14-ին 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում` փետրվարի 12-ի և 13-ի ցերեկը առանձին հատվածներում, 15-ին կեսօրից հետո, 16-ին առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-ի գիշերը 14-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6 մ/վրկ: Փետրվարի 13-ին, 15-16-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: