Սիրելի կանայք, չնայած բոլոր դժվարություններին, մի թողեք գիտությունը․ Ժաննա Անդրեասյան

Այսօր Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է, որ սահմանվել է 2016 թվականից ՄԱԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով ընդգծել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման կարևորության, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«2020 թվականից Գիտության կոմիտեն իրականացնում է Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների մրցույթ, որն անցկացվելու է նաև այս տարի։

Սիրելի կանայք, չնայած բոլոր դժվարություններին, մի թողեք գիտությունը, եթե այն ձեզ հետաքրքիր է, եթե ունեք թեմա, որ ուզում եք ճանաչել, ուսումնասիրել ու հետազոտել։

Ինքս անցել եմ թեկնածուական ատենախոսությունը գրելու ընթացքում բազում հոգսեր միաժամանակ կարգավորելու բարդությամբ։ Բոլոր բարդությունները հաղթահարելի են»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել