Փետրվարի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութեր են հայտնվել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքից։ Կադրերում երևում էր, որ ստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համեր» ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս փորձում էր ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթևեկելի հատվածից մայթ բարձրանալով։
Հրապարակված տեսանյութերում երևում է, որ ոստիկանական ծառայողները փորձում են կանգնեցնել մեքենան, կարգազանց վարորդը չի կանգնեցնում ընթացքն ու կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։