Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. «Համերը» վրաերթի է ենթարկել ոստիկանին

Քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում։ Հանրապետության հրապարակում ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համեր» ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս փորձում էր ճողոպրել ավտոմեքենայի ճանապարհն արգելափակած ոստիկաններից` ճանապարհի երթևեկելի հատվածից մայթ բարձրանալով։

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ասատրյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ոստիկանական ծառայողները փորձում են կանգնեցնել մեքենան, կարգազանց վարորդը չի կանգնեցնում ընթացքն ու կառավարական գլխավոր շենքի մոտ վրաերթի է ենթարկում ոստիկաններից մեկին։

Վայրկյաններ անց ոստիկաններն ի վերջո կանգնեցնում են «Համերը»։ Նշենք, որ սոցցանցերում հրապարակված կադրերում կրակոցի նմանվող ձայներ են լսվում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել