Վանաձոր, Թալին, Կապան, Գորիս քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Արագածոտնի, Բավրայի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վանաձոր, Թալին, Կապան, Գորիս, Քաջարան, Բերդ, Իջևան, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։ Աշոցք գյուղում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել