Լրացումներ և փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկված լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված են դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 10-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել են տեխնիկական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը: Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել