Վիճաբանության ժամանակ ամուսինը բռնել է նախկին կնոջ պարանոցից, քաշել մազերից, խփել դեմքին․ ոստիկանություն

Փետրվարի 9-ին, ժամը 11.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 10.50-ին Շովրոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը բռնել էր իր պարանոցից, քաշել մազերից և խփել դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նշված բնակարանում ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 49-ամյա տղամարդուն: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 15 սմ երկարությամբ ծալովի դանակ: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել