Արծվիկ Մինասյանը դատապարտում է ոստիկանների կողմից փաստաբանների նկատմամբ բռնությունը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ոստիկանության Էրեբունու բաժնում, փետրվարի 10-ի գիշերը, իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ, ոստիկանների կողմից երկու փաստաբանի ծեծվելու, նրանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելու դեպքին։

«Դատապարտելով այս երևույթը չափազանց կարևոր եմ համարում, որ մենք առաջիկայում, ես նաև որպես Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, նախաձեռնենք այս երևույթների քննարկումը։ Փաստաբանների պալատի և ընդհանրապես փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է, հատկապես հիմա, երբ իրավունքների մասայական խախտումների շրջանակներում փաստաբանների կողմից իրականացվող աշխատանքը պետք է նաև արժանանա հավուր պատշաճի պաշտպանության նաև օրենսդիր մարմնի կողմից»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատում հրավիրված ասուլիսի ժամանակ Փաստաբան Հրանտ Անանյանը, որը վարույթի շրջանակներում ներկայացելու է բռնության ենթարկված գործընկեր փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի շահերը, նշեց, որ տեղի ունեցած միջադեպը, դրա շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է։ Փաստաբանները մասնակցելիս են եղել իրենց անչափահաս վստահորդի առերեսմանը՝ վերջինիս բերման ենթարկած օպերլիազորի հետ։

Մանրամասները տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել