Անձամբ տեսել եմ ծեծի ենթարկված երեխաների կադրերը․ պատգամավոր

Երեկ գիշեր ահազանգ եմ ստացել առ այն, որ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Այս մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

«Առավոտյան էլ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական դպրոցի ղեկավար Արա Զոհրաբյանի ասուլիսից պարզվեց, որ հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ է բռնություն գործադրվել, սպառնացել և հայհոյել են նրանց՝ մասնագիական գործունեությունը կատարելիս:

Անձամբ տեսել եմ ծեծի ենթարկված երեխաների կադրերը. ինչը դատապարտելի է և պետք է հետևի անխուսափելի պատիժ ինչպես ոստիկանության աշխատակիցներին, այնպես էլ՝ Էրեբունու ոստիկանապետին:

Շտապ գրություններ եմ պատրաստում ՀՀ ներքին գործերի նախարարին՝ պահանջելով բացատրություն դեպքի առթիվ, ինչպես նաև պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում:

Հ. Գ. Լուսանկարը ստոպ կադր է, որտեղ երևում է անչափահաս տղայի՝ ծեծի հետևանքով պատռված հագուստն ու փոշոտ շորերը, որոնք նրան գետնին տապալելու հետևանք են»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել