Կանխվել է ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը․ ՊԵԿ

Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից թիրախային և ուժեղացված ծառայություն է իրականացվել սահմանային անցման կետերում։ 

Իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ կանխվել է ավելի քան 1150 գրամ քաշով ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի` առանց սահմանված կարգով հայտարարագրման տեղափոխումը, Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։ 

Փաստերի առթիվ, ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 316-րդ հոդվածով կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել