Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 6-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1. Կազմակերպել 2023 թվականի փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա ԲԵՐՆԱՐԴԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի պատգամավոր Սոնա ՂԱԶԱՐՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: