Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է նախկինում չդատված 18-ամյա Սահակ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, նրա նկատմամբ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ըստ նշված հոդվածի՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որըվտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի,լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվելէ դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտականաշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբհիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Ամբաստանյալ Սահակ Մկրտչյանը՝ տեղեկանալով, որ ավագ եղբայրը` Արամ Մկրտչյանը, Վանաձոր քաղաքում գտնվող «Վանա-նավակ» ռեստորանում ընկերների հետ միասին ծննդյան տարեդարձը նշելիս վիճաբանության մեջ է մտել նույն ռեստորանում սգո հացկերույթի մասնակցող այլ անձանց հետ,գնացել է հիշյալ ռեստորանի մոտ և միջամտել վիճաբանությանը:
Այնուհետև հենց նույն վայրում Սամվել Հակոբյանի հետ ծեծկռտուքի ընթացքում նախապես իր մոտ գտնվող դանակով վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է նրա որովայնին և առողջությանը պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
Որպես խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող ենչհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net