Քաղաքացին պատերազմի հետևանքով կրել է 400 հազար դրամի գույքային վնաս, սակայն փոխհատուցվել է 4 մլն դրամ

Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեից Արցախի դատախազությանը հաղորդվել էր, որ «2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության միջոցառման» շրջանակներում քաղաքացի Է.Խ.-ի կողմից տեղեկություններ էին ներկայացվել ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե պատերազմի հետևանքով 400 հազար դրամի չափով գույքային վնաս կրելու վերաբերյալ, որի հիման վրա կազմված հայտի քննարկման արդյունքում համապատասխան պետական հանձնաժողովի որոշման հիման վրա Է.Խ.-ին տրվել է 4 միլիոն դրամի չափով դրամական աջակցություն:

Արցախի դատախազության փոխանցմամբ՝ նկարագրված դեպքի հանգամանքները և պատճառները պարզելու համար հիշյալ հաղորդումը ԱՀ դատախազության կողմից ուղարկվել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել