Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ փետրվարի 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 3-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել