Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա տրված ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը՝ «Ուղենիշային գործ» (Key case)

2021 թվականի հունվարի 27-ին Հովհաննես Նեգուսի Մովսիսյանի և Արմեն Ռազմիկի Արսենյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ/0009/01/18 գործով Վճռաբեկ դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս մասին հայտնում են ՀՀ Վճռաբեկ դատարանից։

2022 թվականի ապրիլի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ըստ էության խոշտանգման բնույթի արարք համարվող հանցանքի քրեական հետապնդման, դատապարտման և պատժի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառելիության վերաբերյալ» համար P16-2021-001 խորհրդատվական կարծիքը, որը ընդգրկվել է ՄԻԵԴ իրավախորհրդատուի կողմից առաջարկված և Բյուրոյի կողմից հաստատված՝ 2022 թվականի «Ուղենիշային գործերի» (Key cases) ցանկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել