Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 2022 թ. դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից ժամը 00.00-ն ընկած ժամանակահատվածում Մինսկի փողոցի շենքերից մեկի 22-ամյա բնակիչը պատշգամբից կրակոցներ է արձակել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 22-ամյա երիտասարդը փետրվարի 6-ին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տարվել է բաժին: Բաժնում նա ներկայացրել է հորեղբոր «ՍԱՅԳԱ-12Կ» տիպի հրազենը՝ փամփշտատուփով: Հայտնել է, որ նշված հրազենով 2023 թ. հունվարի 1-ին, ժամը 00.05-ի սահմաններում, շենքի պատշգամբից չորս անգամ օդ է կրակել: