ՊՆ վարչական համալիրում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել

Փետրվարի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հավաք-խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև ՀՀ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, քննարկվել են 2022 թվականին զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպք-պատահարների և իրավախախտումների վիճակագրությանը, զինվորական կարգապահության ամրապնդմանը, արատավոր բարքերի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքներին, դպրոցներում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման նոր ծրագրերի և չափորոշիչների կիրառմանն առնչվող, ինչպես նաև այլ թեմաներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել