Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների մասին տեղեկատվություն: Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:
«Այս տարվա միայն հունվար ամսին Հայաստան է այցելել 159 475 զբոսաշրջիկ. նախորդ տարի այդ թիվը 94 339 էր։
Իսկ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (շուրջ 46%), Վրաստանը (11%), Իրանը (4%), ԱՄՆ-ն (3%) և Գերմանիան (1%):
Հիշեցնեմ, որ 2022 թվականի ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը 1.67 միլիոն է»,- նշված է գրառման մեջ: