Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը նամակով այսօր դիմել է Երևանի քաղաքապետին և առաջարկել համայնքապատկան գետնանցումները կահավորել տարբեր հայ գործիչների լուսանկարներով՝ նկատի ունենալով Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակը։
«Այսօր դիմեցի Երևանի քաղաքապետին, որպեսզի օգտագործելով Մաշտոցի պուրակին կապող գետնանցման օրինակը, որտեղ տեղադրված են հայ մեծերի նկարները, առաջարկել եմ հետևյալը.
Համայնքապատկան գետնանցումները կահավորել տարբեր հայ գործիչների լուսանկարներով,Բոլոր այն գետնանցումները, որոնք նախատեսվում է հանձնել մասնավորսեկտորին՝ մրցույթային պայման սահմանել վերոնշյալ կահավորանքի ձևը:
Այս գաղափարը նպատակ է հետապնդում՝ հայ մշակութային, քաղաքական, սպորտայինև այլ ոլորտների ներկայացուցիչների գործունեությանը ծանոթ դարձնել զբոսաշրջիկներին և ոչ միայն:
Մարդիկ հաճախ են լինում հասարակական վայրերում՝ հատկապես գետնանցումներում և այնտեղ տեղադրված յուրաքանչյուր դետալ մնում է մարդկանց տեսողական հիշողությունների մեջ:»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: