Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նիստը վարում էր և ներածական խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նիստին նշվել է, որ 2022 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1802 (2021 թվականին՝ 1771) ծառայողական քննություն, ինչի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 709 (նախորդ տարի՝ 587) ծառայող:
Նիստի ավարտին պարգևներ շնորհվեցին «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում» և «Տարվա լավագույն ծառայող» անվանակարգերի հաղթողներին: