Կալանավորված անձը ներքնազգեստում թաքցրել էր կասկածելի զանգվածներ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Վ.Շ.-ն:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,80 գրամ քաշով շագանակագույն զանգված և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,35 գրամ քաշով սպիտակ զանգված:

Ըստ կալանավորված անձի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են և նախատեսված են եղել անձնական օգտագործման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել