Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի կրտսեր մասնագետի թափուր հաստիք կա։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* պաշտոնի լիազորությունների իրականացման հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին», «Պետական նպաստների մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին», «Կրթության մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաեւ սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման եւ իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ իրավական այլ ակտերի իմացություն.
* առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (կարդում է եւ կարող է բացատրվել),
* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության, այդ թվում` տեսական գիտելիքների տիրապետում,
* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
* անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:
Բաժնի կրտսեր մասնագետն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է հետեւյալ գործառույթները:
* մասնակցում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի սոցիալ, կրթական, բնապահպանական, ընդերքօգտագործման, առողջապահական, մշակույթի եւ այլ ոլորտների (այսուհետ` մասնագիտական) փորձաքննությանը եւ համապատասխան եզրակացությունների պատրաստմանը,
* մասնակցում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Խորհրդի որոշումների, ուղերձների եւ հայտարարությունների նախագծերի մասնագիտական փորձաքննության համար անհրաժեշտ նյութերի հավաքագրմանը, նախագծերի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությանը,
* մասնակցում է պատգամավորների, խմբակցությունների, հանձնաժողովների համապատասխան հայտերի հիման վրա սոցիալական, կրթական, առողջապահական, շրջակա միջավայրի, բնապահպանական եւ այլ ոլորտների զարգացման միտումների վերաբերյալ վիճակագրական տվյալների ուսումնասիրությանը եւ ներկայացնում է այլ երկրների նմանատիպ ցուցանիշների վերաբերյալ համեմատականներ,
* իր լիազորությունների սահմաններում, ինչպես նաեւ Վարչության պետի կամ Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր եւ այլ գրություններ:
Մրցույթը կկայանա 2023թ. մարտի 7-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 20 փետրվարի 2023թ.:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:30-ից մինչեւ 12:30-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն` սենյակ 106 (հեռ. 011 513-691):
* * *
Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները` բնօրինակների հետ միասին.
* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* մեկ լուuանկար` 3×4 uմ չափսի.
* անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, իսկ արական սեռի անձինք` նաեւ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով եւ դրանց պատճեններով: