Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Վայոց ձորի մարզ։ Ջերմուկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի դեսպանն այցելել է նաեւ Ջերմուկ քաղաք։
Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի եւ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանիուղեկցությամբ ՌԴ դեսպանը այցելել է Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան դպրոց, այնուհետեւ Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց, որտեղ հյուրերին դիմավորել են աղ ու հացով։
Հաջորդիվ դեսպանը համտեսել է Ջերմուկի հանքային ջուրը, որն ի շնորհիվ իր բուժիչ հատկությունների, ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս։