Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ այլ կարգադրություն էլ է ստորագրել այդ պաշտոնում այլ անձի նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2023 թվականի փետրվարի 3-ից ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. 2023 թվականի փետրվարի 3-ից ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,-նշվում է կարգադրության մեջ: