Եթե բանկի ընտրության հետ համաձայն չեք, ապա ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն. ԱՍՀՆ

Հիշեցնում ենք, որ կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9, համապատասխան դաշտերում լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Որոնել» կոճակը և տեղեկանալ այն մասին, թե որն է այս պահին Ձեզ սպասարկող բանկը։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ինչպես արդեն իսկ տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Ազգային օպերատորը՝ Հայփոստն այլևս չի սպասարկում անկանխիկ եղանակով․ վերջինիս կողմից կենսաթոշակ և նպաստ վճարվում է միայն կանխիկ եղանակով։ Հետևաբար, եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում էիք Հայփոստից անկանխիկ եղանակով և մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում ևս կարող եք մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3JD7rL9 և տեսնել, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։

Եթե բանկի ընտրության հետ համաձայն չեք, ապա ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ (աշխատող քաղաքացին՝ նաև առցանց) կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը փոխելու համար։

Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել