Հմայակ Նավասարդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 31-ին հրաման է ստորագրել, որում ասվում է.

«Հմայակ Գալուստի Նավասարդյանին նշանակել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ փետրվարի 3-ից»:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1962 թվականի հունվարի 15-ին Երևանում:

Իրավաբանական կրթությունը ստացել է ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայում` բարձրագույն քննչական դպրոցում:
1980-1982թթ. ծառայել է զինված ուժերում:
1983-1991թթ. ՆԳՆ տեսուչ, ավագ տեսուչ, ՆԳՆ 2-րդ բաժնի պետ:
1991-1993թթ. ՆԳՆ հատուկ տեսչության վարչության պետ, մարզային ՆԳ վարչության պետ:
1993-1996թթ. ՆԳՆ քննչական վարչության պետ:
1993-1996թթ. ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերով հանձնաժողովի անդամ:
1996-1998թթ. ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ` քննչական վարչության պետ:
1998-1999թթ. ՆԳՆ ինֆորմացիոն կենտրոնի պետի տեղակալ:
1999-2006թթ. ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ վարչության պետ:
2007-2013թթ. ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ:
2014թ. մարտի 12-ից մինչ օրս ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավար:

Պարգևներ.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով պարգևատրվել է մեդալով և հուշանվերով։

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով պարգևատրվել է մեդալով։

Հայաստանի Հանրապետության Նախագահի  կարգադրությամբ պարգևատրվել է  Հայաստանի Հանրապետության  Նախագահի շնորհակալագով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի  հրամաններով պարգևատրվել է անվանական զենքով, շնորհակալագրերով, մեդալներով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով պարգևատրվել է հուշանվերով, շնորհակալագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել