«Ո՞վ եք, արա, դուք»․ վիճաբանություն պատգամավոր Գուրգեն Արսենյանի և ընդդիմադիրների միջև

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հրավիրվել է խորհրդարանական լսումներ:

Ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայան լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք: Ի՞նչի մասին եք խոսքում, այս ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող օրինական իշխանությանը: Դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին: Դու ձեր ասած խոսքերին տե՞ր եք: Իշխանությունը հենց դրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետևանքները: Այսօր նստած «հաթաթներ» եք տալիս: Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ եք արտահայտում: Ինչ-որ բան իրականությունից մոռացել եք: Մոռացել եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց: Ինչի առջև ենք մենք հիմա կանգնած: Անընդհատ Ղարաբաղի 120 հազար բնակիչ…Հայաստանի 3 միլիոն բնակիչներ, պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար: Առաջնայնությունները ճիշտ դրեք, ճիշտ պատկերացրեք»,-ասաց Արսենյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել