Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած Հրանտ Աբազյանը նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալ։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Հրանտ Աբազյանը 1999թ.-ից աշխատել է Ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնում որպես հարկադիր կատարող, զբաղեցրել է Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալի, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի, ՀԿԱԾ Քաղաքացիների սպասարկման բաժնի պետի, Կոտայքի բաժնի պետի պաշտոնները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել