Փետրվարի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը և առավոտյան հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում՝ փետրվարի 2-ի կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան ժամերին, 7-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`փետրվարի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը և առավոտյան, 5-ին և 7-ին շրջանների մեծ մասում, 4-ի ցերեկը, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, 2-ի երեկոյան և 7-ին առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան` 3-5մ/վրկ, փետրվարի 2-3-ին, 5-6-ին առանձին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: