Առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի․ կառավարությունը որոշում ընդունեց

Կառավարությունը փետրվարի 2-ի նիստին ընդունած որոշմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է: Հայեցակարգը պետք է հիմք հանդիսանա առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024 թվականից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար:

Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմամբ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար են հատկացնելու պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշեց, որ համապարփակ ապահովագրական համակարգի ընդունումը պայամնավորված է նախևառաջ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրման անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից։

«Առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում և ժամանակին են անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք, մինչև, այսպես ասած «դանակը ոսկոսրին չի հասնում»։ Այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել շատ ավելի ծախսատար ծառայություններից և միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը»,-ասաց նախարարը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է:

«Աոռղջությունը մեծագույն ռեսուրս է, որը մենք պետք է պահպանենք, պետք է հոգ տանենք և դրա պահպանման և հիվանդությունների կանխարգելման հատվածը լինելու մեր ուշադրության կենտրոնում։ Այո, իհարկե մենք ապահովագրված չենք հիվանդություններից և մեր նպատակն է, երբ կարիք է առաջանում բժշկական ծառայության, երբ կարիք է լինում առաջանում վիրահատության, թերապևտիկ բժշկական օգնության, մարդը հարկադրված չլինի դա հետաձգել կամ չօգտվել և նրա, նրա հարազատների միակ հոգածությունը լինի իրենց հարազատի խնամքը և ոչ թե ֆինանսական միջոցներ ճարելը, որ կարողանան կյանք ձրկել կամ առողջությունը վերականգնել»,-նշեց Առողջապահության նախարարը։

Հայեցակարգը պետք է հիմք հանդիսանա առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024 թվականից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին։

Աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը, իսկ 2024-ին կլինեն Առողջության համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ։

2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։

2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել