Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում:
Այս մասին հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է նա։