Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կոտայքի մարզպետին արձակուրդ է տրամադրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 2-ի որոշմամբ Կոտայքի մարզպետին արձակուրդ է տրամադրվել։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի փետրվարի 6-10-ը ներառյալ:

2. Ահարոն Սահակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել