Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 1-ին հրամանագրեր է ստորագրել և կադրային փոփոխություններ է կատարել Հատուկ բանակային կորպուսում։
Այսպիսով․
- Լևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ,
- Սամվել Պողոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից,
- Բագրատ Մաթևոսյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից,
- Գագիկ Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: