Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2023 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի փետրվարի 3-ից։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում, 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում փետրվարի 1-ից հետո նշանակվող (ինչպես նաև փաստաթղթերի հետ կապված ցանկացած փոփոխություն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում) ընտանեկան, սոցիալական նպաստներն ու հրատապ օգնությունները կվճարվեն անկանխիկ եղանակով: