Տեղի է ունենում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր ելույթում ասաց, որ օրեր առաջ դիմել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնաժողովի անդամներ՝ Աննա Գրիգորյանի, Արգիշտի Գևորգյանի մասնակցությամբ՝ այցելել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան:
«Ցանկանում էինք ծանոթանալ խնդիրներին, շփվել սպայակազմի հետ, հարկ եղած դեպքում առաջարկնեով հանդես գալ, որը մտնում է մեր ֆունկցիաների մեջ, նաև օրենսդրությամբ ամրագրված: Զորակոչն ավարտվում է փետրվարի մեկին: Երեկ ստացել եմ պատասխան՝ ձեմեռային զորակոչին հետևելու նպատակով, ներկա փուլում պաշտպանության նախարարը մեր ներկայությունը նպատակահարմար չի համարում: Սա արդեն երկրորդ նպատակահարմար չհամարածն է: Մեկ անգամ էլ դիմել էինք եռամսյա զորահավաքի օրերին առաջնագծի որոշ հատվածներ այցելել: Սա ևս մեկ անգամ փաստում է՝ ինչպես է պաշտպանության նախարարը վերաբերվում խորհրդարանական վերահսկողությանը: Սա խոսում է այն մասին, որ համագործակցության որևէ եզր հանուն մեր անվտանգության, պաշտպանության չեն թողնում, որ գոյանա»,-ասաց Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանի ելույթին արձագանքեց պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
«Պարոն Մանուկյան, որ մի տասը անգամ դիմած լինեիք մերժեին կհամաձայնվեին ձեր հետ, բայց երկու դեպքով դիմել եք մերժել են անհասկանալի է: Ինձ էլ են մեկ անգամ դիմել, ուզում էի առաջնագիծ գնալ՝ մերժել են»,-ասաց Գաբրիելյանը: