Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում տալով երկրի արտաքին գործերի փոխնախարարին հայտնում են, որ Իրանում ամբողջությամբ կասեցրել են դեսպանատան դիվանագիտական գործունեությունը։
Նա ընդգծել է, որ այն ենթադրությունները, թե Իրանում ադրբեջանական դիվանագիտական գործունեությունը ամբողջությամբ չեն կասեցվել, սխալ է։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ժամը 08:30-ի սահմաններում, զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Մեկ հոգի մահացել է, երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել։