Տրանսպորտային միջոցի վարորդը, ի թիվս այլ պարտականությունների, պարտավոր է`
կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների:
Վերը նշված նորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ տրանսպորտային միջոցի վարորդը ենթակա է վարչական պատասխանատվության ոչ միայն իր կողմից անվտանգության գոտի չամրակապելու, այլև անվտանգության գոտիով չամրակապված ուղևոր(ներ) փոխադրելու համար:
Օրենքի վերը նշված պահանջները չկատարելու համար վարորդը ենթակա է վարչական պատասխանատվության (պարտավոր է վճարել տուգանք)` 5000 ՀՀ դրամի չափով: