Այսօր նամակով դիմել եմ Երևանի քաղաքապետին` առաջարկելով վերանայել Երևան քաղաքի ճանապարհներին տեղակայված բետոնապատնեշների ներկման գործող պրակտիկան, քանի որ ակնհայտ է, որ այդ աշխատանքները արդյունավետ չեն և դրանց փոխարեն բետոնապատնեշների վրա տեղադրել լուսանդրադարձիչ (отражатель) սարքավորումներ: Այս մասին ֆեյսբուքայ իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Նաև առաջարկել եմ Երևան քաղաքի փողոցների գծանշումները իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով: Այս երկու միջոցառումները էականորեն կբարձրացնեն ճանապարհների տեսանելիությունը գիշերային ժամերին և կնվազեցնեն ճանապարհային պատահարները, որոնք ցավոք նաև հանգեցնում են բազմաթիվ զոհերի և վիրավորների: Սա թույլ կա նաև բարձրացնել Երևան քաղաքի բյուջետային ծախսերի արդյունավետությունը:
Ամբողջական նամակը կցված է, ինչպես նաև ներկայացնում եմ մի քանի լուսանկար, թե ինչպես կարելի է առաջարկս իրականացնել»,-նշել է նա: