ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը քրեակատարողական տարբեր հիմնարկներում պահվող դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին հատկացրել է պայուսակ, անհրաժեշտ գրենական պիտույքներ և հագուստ: Հիմնադրամն ընդհանուր առմամբ 90 առաջին դասարանցու՝ յուրաքանչյուրին 8500 դրամի սահմաններում, նվեր է տրամադրել: