Միացյալ Թագավորությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձև կներկայացնի Սիրիայում քաղաքացիների պաշտպանության ուղղությամբ անհրաժեշ մեթոդներ օգտագործելու համար: Բանաձևը կներկայացվի խորհրդի մշտական 5 անդամների հանդիպման ժամանակ, ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Թվիթերի իր գրառման մեջ, հայտնում է bbc.com-ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ի սպառազինությունների տեսչական խումբը վերսկսել է ուսումնասիրությունները և կասկածներ ունի օգոստոսի 21-ին քիմիական զենք օգտագործելու վերաբերյալ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ասել է, որ նրանց ևս 4 օր է անհրաժեշտ ուսումնասիրությունն ավարտին հասցնելու համար: Բան Կի Մունը հավելել է, որ նաև մի քանի օր կպահանջվի ուսումնասիրությունները վերլուծելու համար: Նա նաև կոչ է արել խորհրդին միասնական գործել:
Իրավաբան.net