Նշենք, որ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում էլեկտրոնային փոստի միջոցով, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունը ուղարկվել է նրա` անձնագրի հետ մեկտեղ տրված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:
Պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: