ՀՀ ԶՈՒ մահվան ելքով քրեական գործերի վերանայման աշխատանքայի խմբի նախապես հայտարարաված նիստը հետաձգվում է

ՀՀ Զինված ուժերում մահվան ելքով ավարտված քրեական գործերի վերանայման աշխատանքային խումբը (այսուհետ՝ Խումբ) տեղեկացնում է, որ 2013 թվականի օգոստոսի 28-ին կայանալիք նախապես հայտարարված նիստը հետաձգվում է: 

Խմբի մասնակից կազմակերպությունները ՀՀ Զինվորական դատախազության հետ կայացած քննարկման արդյունքում համաձայնության են եկել հետևյալ հարցերի շուրջ.

1. Հինգ հասարակական կազմակերպությունների անդամակցությամբ ձևավորված աշխատանքային խումբը մշակելու է Խմբի գործունեության աշխատակարգը` սահմանելով գործերի ժամանակագրությունը, գործերի վերանայման պայմանները, ինչպես նաև չափանիշները և ընթացակարգը: Մշակվելու են նաև Խմբի գործունեության էթիկայի նորմերը, որոնք կներառեն նաև Խմբին անդամակցության և Խմբի գործունեության մեջ անդամակցության դադարեցման սկզբունքները:

2. Կազմակերպությունների կողմից մշակված ընթացակարգն այնուհետև ներկայացվելու է ՀՀ Զինվորական դատախազության հաստատմանը:
Մշակված աշխատակարգի և Խմբի գործունեության հետագա ընթացքի մասին Խումբը կտեղեկացնի լրացուցիչ:

 

ՀՀ Զինված ուժերում մահվան ելքով քրեական
գործերի վերանայման աշխատանքային խումբ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
Հայկական “Լեգեոն”
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
Իրավունքների Պաշտպանություն առանց Սահմանների

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել