Հոգեբանները պնդում են, որ երեխայի լացը հուզում է ցանկացած անձի. Ձեզ այն հուզո՞ւմ է

Հոգեբանները պնդում են, որ երեխայի լացը հուզում է ցանկացած անձի` անկախ նրանից` այդ անձն ունի երեխա, թե` ոչ: Մասնագետները նշվածը բացատրում են նրանով, որ յուրաքանչյուր չափահաս անձ ենթագիտակցորեն ցանկանում է հոգ տանել երեխաների մասին:

Երեխաների պաշտպանության գաղափարն է ընկած նաև «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի հիմքում:

Երեխայի մասին հոգ տանելու և նրա իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունն առավել կարևորվում է այն ժամանակ, երբ այդ երեխան մեղադրվում է որևէ հանցագործության կատարման մեջ:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է` երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:

Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:

Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք:

Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է :

Բացի այդ, օրենքը սահմանում է, որ երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:

Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել