Ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նկատողություն.
2) տեղափոխում պատժախուց՝ մինչև տասն օր ժամկետով:
Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են դրամական փոխանցումները, գրականությունից և զանգվածային լրատվությունից օգտվելը և աշխատելը:
Նշված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով: