Հարգելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ ցանցի արդիականացման աշխատանքների հետ կապված՝ 10.01.2023թ., ժ. 02:00-04:00 սահմաններում Կոտայքի ու Գեղարքունիքի առանձին բնակավայրերում հնարավոր են 2G ցանցի կարճատև ընդհատումներ, հայտնում է Վիվա-ՄՏՍ-ը։
«3G և 4G ցանցերը (ձայնային ծառայություններ և ինտերնետ) կգործեն առանց խափանումների:
Վիվա-ՄՏՍ-ն աշխատանքներն իրականացնում է ցանցի՝ նվազագույն ծանրաբեռնվածության ժամերին:
Հայցում ենք ձեր ներողամտությունը»։